Ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթաշեն-Աշտարակ նորակառույց ճանապարհին


Ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթաշեն-Աշտարակ նորակառույց ճանապարհին
Օգոստոս 8 15:08 2020

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով 2020 թվականի օգոստոսի 10-ին Երևան քաղաքի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։

 

Ըստ ճանապարհային ոստիկանության՝ փոփոխության արդյունքում Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհի հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող «Նյու-Ջերսի» տիպի պահպանապատի վերջնամասի հատվածում կկազմակերպվի երկկողմանի հետադարձի տեղ։