Տիգրանաշենի մոտ այրվել են «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան և մոտ 25 հա խոտածածկույթ


Տիգրանաշենի մոտ այրվել են «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան և մոտ 25 հա խոտածածկույթ
Օգոստոս 8 13:51 2020

Օգոստոսի 7-ին, ժամը 14։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշեն գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին, մարվել` 20:35-ին: Այրվել են «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան և մոտ 25 հա խոտածածկույթ:



loading...