Եվս մեկ կենցաղային աղբի համար նախատեսված աղբաման այրվեց. մի՛ փչացրեք ձեր իսկ սեփականություն հանդիսացող գույքը


Եվս մեկ կենցաղային աղբի համար նախատեսված աղբաման այրվեց. մի՛ փչացրեք ձեր իսկ սեփականություն հանդիսացող գույքը
Օգոստոս 8 12:44 2020

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ֆեյսբուքի իր էջում այրվող աղբամանի լուսանկարներ է հրապարակել՝ հայտնելով, որ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հերթական անգամ այրել են աղբի համար նախատեսված նոր աղբամանը:

 

 

«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ ևս մեկ կենցաղային աղբի համար նախատեսված աղբաման այրվեց։ Հարգելի քաղաքացիներ՝ մի՛ փչացրեք ձեր իսկ սեփականություն հանդիսացող գույքը»։