Թարմացվել է երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին թույլ կտրվի մուտք գործել ԵՄ տարածք


Թարմացվել է երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին թույլ կտրվի մուտք գործել ԵՄ տարածք
Օգոստոս 8 12:23 2020

Թարմացվել է այն երկրների ցանկը, որոնց բնակիչները, կորոնավիրուսով պայմանավորված, օգոստոսի 7-ից կարող են մուտք գործել ԵՄ երկրներ: Նոր ցանկից դուրս է եկել Մարոկկոն և միայն տասը երկիր են ընդգրկված նոր ցանկում: Այժմ «կանաչ գոտու» երկրների ցանկում են՝ Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Ռուանդան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը, Ուրուգվայը, Չինաստանը: Անդորրայի, Մոնակոյի, Սան Մարինոյի և Վատիկանի քաղաքացիները պետք է դիտվեն որպես ԵՄ ռեզիդենտներ:
     Նշենք, որ Եվրոմիությունը ամեն երկու շաբաթը մեկ թարմացնում է երկրների ցանկը՝ ելնելով տվյալ երկրում COVID-19-ի համաճարակաբանական իրավիճակից, ինչպես նաև առաջնորդվելով «տնտեսական և սոցիալական բնույթի նկատառումներով: