Եգիպտոսը երկիր մուտք գործողներին պարտավորեցնում է կորոնավիրուս չունենալու մասին փաստաթուղթ ունենալ


Եգիպտոսը երկիր մուտք գործողներին պարտավորեցնում է կորոնավիրուս չունենալու մասին փաստաթուղթ ունենալ
Օգոստոս 7 22:13 2020

Եգիպտոսի վարչապետ Մուսթաֆա Մադբուլին հրաման է ստորագրել, որի համաձայն՝ երկիր մուտք գործողներն իրենց մոտ պետք է ունենան փաստաթուղթ, որը կվկայի, որ իրենց մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Այդ մասին հայտնում է El Balad-ը:

«Բոլոր ժամանողները՝ ջրային, օդային, թե ցամաքային ճանապարհով, պարտավորվում են ոչ ավելի, քան 72 ժամվա ընթացքում անցնել կորոնավիրուսի թեստ և սահմանին ցույց տալ բացասական արդյունքը»:

Նշվում է, որ այդ սահմանափակումները չեն վերաբերվի արաբական և այլ երկրների զբոսաշրջիկներին, որոնք գալիս են միայն հանգստտավայրեր՝ Շարմ Էլ Շեյխը, Հուրգադան, Տաբան, Մարսա Ալամը և Մերսա Մատրուխը։

Հիշեցնենք, որ Եգիպտոսը հուլիսի 1-ից վերականգնել է միջազգային ավիահաղորդակցությունը և բացել է զբոսաշրջային վայրերը՝ պայմանով, որ անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային որոշակի կանոններ: