Հանգստյան օրերին գործող գյուղմթերքի տոնավաճառը կվերաբացվի նոր վայրում


Հանգստյան օրերին գործող գյուղմթերքի տոնավաճառը կվերաբացվի նոր վայրում
Օգոստոս 7 21:32 2020

Կոմիտաս–Կասյան փողոցների խաչմերուկում հանգստյան օրերին գործող գյուղմթերքի տոնավաճառը կվերաբացվի նոր վայրում՝ «Դալմա» առևտրի կենտրոնին հարակից հատվածում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

«Նոր շուկան աչքի է ընկնում մի շարք առավելություններով.

*զբաղեցնում է ավելի ընդարձակ, միանգամայն անվտանգ տարածք,

* գտնվում է մի քանի վարչական շրջաններ միացնող ճանապարհային կարևոր հանգույցի վրա,

*գտնվում է մեծ առևտրային կենտրոնի հարևանությամբ

*ունի մեծ քանակությամբ ավտոմեքենաների կայանման հնարավորություն,

*չեն խախտվում համակեցության կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ: