Ռոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան


Ռոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Օգոստոս 7 17:55 2020

Երեւանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղարը` Մարինա  Օհանջանյանը:

 
ՀՔԾ-ից հայտնեցին նաև, որ Նազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան: