Վթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. ուղևորներից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոցում


Վթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. ուղևորներից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոցում
Օգոստոս 7 15:44 2020

Օգոստոսի 6-ին, ժամը 06.45-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 28-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 29-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 23-ամյա ուղևոր Սպարտակ Ախցխեցյանը տեղում մահացել է:

Նույն օրը՝ ժամեր անց, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 28-ամյա ուղևոր Սամվել Ղարիբյանը հիվանդանոցում մահացել է:  Կատարվում է քննություն։