Բեյրութում գիշերը բախում է տեղի ունեցել ոստիկանների և հակաիշխանական ցուցարարների միջև


Բեյրութում գիշերը բախում է տեղի ունեցել ոստիկանների և հակաիշխանական ցուցարարների միջև
Օգոստոս 7 12:03 2020

Օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը Բեյրութում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների և իշխանությունների գործողությունների դեմ բողոքող ցուցարարների միջև, գրում է BBC-ն։

Ըստ ցուցարարների՝ նավահանգստում պայթյունի համար մեղավոր են քաղաքական գործիչները։ Պայթյունն ամբողջությամբ ոչնչացրել է քաղաքի նավահանգիստը և հարևան թաղամասերը։ Վերջին տվյալների համաձայն՝ մահացել է 157 մարդ, ավելի քան 5 000-ը՝ վիրավորվել են։