«Իմ քայլի» մի քանի պատգամավորներ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան. նրանք ցանկանում են փոփոխություն կատարել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում. «Ժողովուրդ»


«Իմ քայլի» մի քանի պատգամավորներ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան. նրանք ցանկանում են փոփոխություն կատարել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում. «Ժողովուրդ»
Օգոստոս 7 09:46 2020

«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանը, Արտակ Մանուկյանը, Տիգրան Ուլիխանյանը, Վարդան Աթաբեկյանը, Համազասպ Դանիելյանը և Երջանիկ Հակոբյանը համատեղ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ և ցանկանում են փոփոխություն կատարել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում:

Նախ նրանք փոփոխություն են կատարում Հաշվեքննիչ պալատի անդամին և նախագահին ներկայացվող պահանջներում և ամրագրում են, որ այս կառույցի անդամ՝ ներառյալ նախագահ, կարող է ընտրվել Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ունեցող այն անձը, ով ունի աուդիտորի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ Հաշվեքննիչ պալատում ղեկավար պաշտոններում նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ ֆինանսական ոլորտում նվազագույնը տասը տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին` ղեկավարի պաշտոնում:

Որպես հիմնավորում՝ նախագծի հեղինակները ընդգծում են, թե օրենքում Պալատի անդամի թեկնածության համար ներկայացվող պահանջները հստակ ձևակերպված չեն, որոնք առաջացնում են տարընթերցումներ, հետևաբար առաջացել է անհրաժեշտություն պահանջներին տալ հստակ ձևակերպումներ»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: