Ֆրանսիայում տղամարդը բանկում 5 պատանդ է վերցրել


Ֆրանսիայում տղամարդը բանկում 5 պատանդ է վերցրել
Օգոստոս 7 00:56 2020

Ֆրանսիայում զինված տղամարդը տեղի ժամանակով 16.45-ին (երևանյան՝ 18:45) 5 մարդու պատանդ է վերցրել Հավր քաղաքի կենտրոնական բանկում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին, ոստիկանությունը շրջապատել է դեպքի վայրը, ուր նաև հատուկջոկատայիններ են ժամանել:

Հանցագործը մի շարք պահանջներ է ներկայացրել, սակայն աղբյուրը չի նշում, թե ինչ պահանջների մասին է խոսքը:  

France Info-ի տվյալներով՝ տղամարդը, որի մոտ հավանաբար, պայթուցիկներով գոտի կա, «մոտոռոլլեր» է պահանջում, որով մտադիր է հեռանալ:

Աղբյուրի տվյալներով՝ նա արդեն հասցրել է նախկինում հայտնվել ոստիկանության ուշադրության կենտրոնում և ընդգրկված է ազգային անվտանգության սպառնացող անձանց ցանկում: Հայտնի է, որ նա 34 տարեկան է:

 



loading...