Տիգրանակերտում ընթանում են Ցիցսարի վաղքրիստոնեական եկեղեցու պեղումները


Տիգրանակերտում ընթանում են Ցիցսարի վաղքրիստոնեական եկեղեցու պեղումները
Օգոստոս 7 00:50 2020

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել և կից գրել. «Տիգրանակերտ:
    

Ցիցսարի վաղքրիստոնեական եկեղեցու պեղումները: Ինչպես և սպասելի էր` ժայռերի վրա ու ժայռերի մեջ, սրբատաշ ու գողտրիկ:
    

Ցիցսարի պաշտամունքային համալիրի պեղումները հնարավորություն են տալիս Տիգրանակերտում՝ Վաղքրիստոնեական հրապարակի, Վանքասարի եկեղեցու, Խաչենագետի ափի քարայրային-պաշատմունքային համալիրին հավելել չորրորդ վաղքրիստոնեական համալիրը, ինչն ամբողջացնում է քաղաքի սրբազան լանդշաֆտը»:



loading...