Բեյրութում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է 16 պաշտոնյա. ՏԱՍՍ


Բեյրութում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է 16 պաշտոնյա. ՏԱՍՍ
Օգոստոս 7 00:17 2020

Բեյրութում ձերբակալվել է նավահանգստի վարչակազմի 16 պաշտոնյա։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

 

Ռազմական դատարանի ներկայացուցիչ Ֆադի Աքիքի խոսքով` քննության շրջանակներում մինչ այժմ ձերբակալվել է 16 մարդ։ Քննության նախնական փուլը մոտենում է ավարտին: Դրա ընթացքում հարցաքննվել է 18 անձ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: 

Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 137-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ:

Նշենք, որ զոհերի թվում 11 հայ կա։