Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակից ոչ մի օբյեկտ չի տուժել


Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակից ոչ մի օբյեկտ չի տուժել
Օգոստոս 6 23:02 2020

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակից ոչ մի օբյեկտ չի տուժել Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, գրում է ТАСС-ը՝ հղում անելով Փարիզում տեղակայված միջազգային կառույցի մամուլի ծառայությանը։ «Պայթյունի հետևանքով տուժած գոտում չկա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ոչ մի օբյեկտ: Բեյրութում՝ մեր գրասենյակի հետ ներկայումս գնահատում ենք այն վնասները, որոնք հասցվել են թանգարաններին և ազգային մշակութային վայրերին»,- նշում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված լիբանանյան օբյեկտներից են Անջար քաղաքում Վալիդ Առաջինի պալատի ավերակները և Բաալբեկ հին քաղաքը:



loading...