Ադրբեջանի եկամուտները նավթի եւ գազի վաճառքից 2 անգամ նվազել են


Ադրբեջանի եկամուտները նավթի եւ գազի վաճառքից 2 անգամ նվազել են
Օգոստոս 6 22:40 2020

2020-ի հունվար-հուլիս ամիսներին Ազերի-Չիրագ-Գյունեշլի բլոկի եւ Շահ Դենիզ հանքավայրի նավթի եւ գազի վաճառքից Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամի շահույթը 2 միլիարդ 700.5 միլիոն դոլար է կազմել, հայտնել են հիմնադրամում, փոխանցում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:

Հիմնադրամի փոխանցմաբ` Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամի ընդհանուր եկամուտները 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Շահ Դենիզ հանքավայրից գազի եւ կոնդենսատի վաճառքից 215.5 միլիոն դոլար է կազմել, այդ թվում` կոնդենսատի վաճառքից ստացված եկամուտն այս ժամանակահատվածում 149 միլիոն դոլար է կազմել, գազի վաճառքից` 66.5 միլիոն դոլար:

Ինչպես հաղորդվում էր, 2019-ի հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամի եկամուտները նավթի եւ գազի վաճառքից «ԱՉԳ» եւ Շահ Դենիզ նախագծերի շրջանակներում 5 միլիարդ 357 միլիոն դոլար է կազմել: Այդպես, 2020 թվականի 7 ամիսների ընթացքում այդ եկամուտները նվազել են գրեթե 2 անգամ: