Պատվաստանյութերի կամ այլ գործիքների համատեղ օգտագործումը կօգնի աշխարհին վերականգնվել․ ԱՀԿ գլխավոր քարտուղար


Պատվաստանյութերի կամ այլ գործիքների համատեղ օգտագործումը կօգնի աշխարհին վերականգնվել․ ԱՀԿ գլխավոր քարտուղար
Օգոստոս 6 22:07 2020

Ամբողջ աշխարհում տնտեսական վերականգնումը կարող է ավելի արագ ընթանալ, եթե COVID-19-ի դեմ պատվաստանյութը հասանելի լինի բոլորի համար: Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր քարտուղար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, փոխանցում է Reuters-ը:

«Պատվաստանյութերի կամ այլ գործիքների համատեղ օգտագործումը կօգնի աշխարհին վերականգնվել: Տնտեսական վերականգնումը կարող է ավելի արագ տեղի ունենալ, եւ COVID-19-ի հասցրած վնասը կարող է ավելի քիչ լինել»,- ասել է նա: «Պատվաստանյութային ազգայնականությունը վատ է, այն մեզ չի օգնի»,- նշել է նա` ակնարկելով երկրների եւ դեղագործական ընկերությունների միջեւ մրցակցությունն արդյունավետ պատվաստանյութի մշակման հարցում:

«Մենք պետք է օգտագործենք այս պահը COVID-19-ի վերահսկման հարցում միավորվելու համար»,- ասել է նա հինգշաբթի կայացած ֆորումին: «Ոչ մի երկիր անվտանգ չի լինի, քանի դեռ բոլորս անվտանգության մեջ չենք»:

ԱՀԿ արտակարգ իրավիճակների տնօրեն Մայքլ Ռայանը, խոսելով ռուսական պատվաստանյութի մասին, ասել է, որ փորձարկման տվյալներ են անհրաժեշտ են ցանկացած պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունն ապահովելու համար: Նա ասել է, որ իշխանությունները պետք է կարողանան ապացուցել կորոնավիրուսային պատվաստանյութի արդյունավետությունն ավանդական կլինիկական փորձարկումների, այլ ոչ թե «մարդու վարակվածության» հետազոտությունների միջոցով: Նա նկատի ուներ կամավորների կանխամտածված  վարակումը վիրուսով` հասկանալու համար պատվաստանյութն աշխատում է, թե ոչ: