Գերմանիան Հայաստանին 25.000 եվրոյի բժշկական պարագաներ է փոխանցել


Գերմանիան Հայաստանին 25.000 եվրոյի բժշկական պարագաներ է փոխանցել
Օգոստոս 6 21:47 2020

Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆն այսօր ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին է փոխանցել 25.000 եվրո արժողության բժշկական պարագաներ: Այս մասին հայտնել է Գերմանիայի  դեսպանությունը։ «Սա ևս մեկ ներդրում է կորոնավիրուսի դեմ պայքարում: Նյութական աջակցությունը հնարավոր դարձավ Գերմանիայի որոնողական և փրկարարական ծառայության (I.S.A.R. Germany) շնորհիվ, որի բժշկական թիմերից մեկը հուլիսի երկրորդ կեսին Հայաստանում աջակցում էր կովիդ-19-ի դեմ պայքարող հայ բժիշկներին»,- ասվում է հաղորդագրությունում: