Հետաքրքիր է ընթերցել ստեղծագործությունը, երբ դրա հեղինակի ժամանակակիցն ես ու կարող ես նաև իր հետ քննարկում անել․ աշակերտուհի


Հետաքրքիր է ընթերցել ստեղծագործությունը, երբ դրա հեղինակի ժամանակակիցն ես ու կարող ես նաև իր հետ քննարկում անել․ աշակերտուհի
Օգոստոս 6 21:17 2020

Հայոց պատմություն և գրականություն առարկաների նոր չափորոշիչների, հնարավոր փոփոխությունների, գրականության ցանկում ժամանակակից գրողների ընդգրկման և դպրոցում դրանց դասավանդման մեթոդների մասին Tert.am-ը զրուցել է աշակերտուհի Հասմիկ Բեգլարյանի հետ, ով այս տարի կփոխադրվի 12-րդ դասարան:

Նրա կարծիքով՝ աշակերտների մեծ մասն ունի մեծ ունակություններ, բայց երբեմն այդ ունակությունները «քնած» են, որովհետև աշակերտը հետաքրքրված է բացառապես այլ բաներով. նա իր հետաքրքրությունները բավարարում է համացանցում: «Ի՞նչն է ստիպում աշակերտին հետաքրքրությունները գտնել դպրոցից դուրս՝ համացանցում. հենց այս հարցի պատասխանը պետք է գտնել, նոր մտածել, որ, օրինակ, Նարեկացուն հասկանալը բարդ է, կամ հակառակը»,-ասաց նա։

Աշակերտուհու կարծիքով՝ դպրոցում գրականության և պատմության դասաժամերը հետաքրքիր են դառնում միայն այն դեպքում, երբ գրքայինից զատ աշակերտը հնարավորություն է ունենում տեսակետների բախում ունենալ, հասկանալ և վերլուծել իրերը։ «Կարծում եմ՝ այս դարում, երբ համացանցում ամեն ինչ հնարավոր է գտնել, պետք է  նախևառաջ կարգավորել մարդկային հարաբերությունները, որոնք համացանցում չկան։ Երբ աշակերտը հասկանա, թե ինչ է ուզում դպրոցից ստանալ, և երբ ուսուցիչը կարողանա բավարարել գիտելիքների բացը, ոչ մի խնդիր էլ չի լինի»,-նշեց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։