Չինաստանում հրթիռի արձակման ժամանակ դեղին ամպ է ձևավորվել (տեսանյութ)


Չինաստանում հրթիռի արձակման ժամանակ դեղին ամպ է ձևավորվել (տեսանյութ)
Օգոստոս 6 19:43 2020

Չինաստանի Ցզյուցյուան կայանից արձակվել են Երկրի հեռակա զոնդավորման Gaofen-9-04 օպտիկական արբանյակը, ինչպես նաև Pixing-3B և Qinghua սարքերը:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով չինական աղբյուրին, արձակված սարքերն ուղարկվել են ուղեծիր: Gaofen-9-04 արբանյակն ուղեծիր է դուրս բերվել «Չանչժեն-2D» հրթիռակրի օգնությամբ: Ինչպես աղբյուրը նկատում է, հրթիռակրի արձակման պահին հսկայական դեղին ամպ է գոյացել օդում:

Աերոտիեզերական գիտությունների և տեխնիկայի չինական ընկերության տվյալներով՝ հիմնական արբանյակը կգործարկվի քաղաքային, գյուղատնտեսական և աղետների ժամանակ որոնողափրկարարական գործողությունների համար: