Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 28-ամյա վարորդը Opel-ով բախվել է կամրջի երկաթե պատնեշին


Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 28-ամյա վարորդը Opel-ով բախվել է կամրջի երկաթե պատնեշին
Օգոստոս 5 23:52 2020

Երեկ՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 07:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 28-ամյա Ավետիք Հ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի Նոր Հաճնի կամրջի սկզբմնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կամրջի երկաթյա պատնեշին: Ի

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:



loading...