Բեյրութում պայթյունի հետևանքով վիրավորվել է հայկական «Ազդակ» թերթի խմբագիրներից մեկը


Բեյրութում պայթյունի հետևանքով վիրավորվել է հայկական «Ազդակ» թերթի խմբագիրներից մեկը
Օգոստոս 5 10:17 2020

Բեյրութի նավահանգստում երեկ տեղի ունեցած մեծ պայթյունի հետևանքով վիրավորվել է Լիբանանում լույս տեսնող հայկական «Ազդակ» թերթի խմբագիրներից մեկը Նորա Բարսեղյանը: Այդ մասին հայտնում է «Ազդակ»-ը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ պայթյունի ժամանակ ստացած վերքերից մահացել են Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը, և  բուժքույր Ջեսիկա Բեզջյանի, ով պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում:

Նշենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով վնասվել են բազմաթիվ շենքեր: Հաղորդվում է տների փլուզման եւ բազմաթիվ վիրավորների մասին: Լրատվամիջոցները հայտնում են 78 զոհի մասին, մոտ 4000 մարդ վիրավոր է:



loading...