Բեյրութի նավահանգստի տարածքում ուժեղ պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի, վիրավորվել է գրեթե 4000 մարդ, գրում է Интерфакс-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանի հայտարարությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր 67 զոհվածի և 3,6 հազար վիրավորների մասին: Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն մեկ ավստրալացի է զոհվել, և Ավստրալիայի դեսպանատունը բավականին վնասվել է։ Մորիսոնը գրառում է կատարել, որ Ավստրալիան պատրաստ է աջակցել բոլոր տուժածներին: Պայթյունը, որը որոտացել էր երեքշաբթի Բեյրութում ամոնիումի նիտրատի պահեստում, ամենահզորն էր վերջին տարիների ընթացքում: |