Արցախի նախագահը աջակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ


Արցախի նախագահը աջակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Օգոստոս 5 00:45 2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը աջակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

«Ցնցված եւ դառնացած ենք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի մասին լուրերից, որը կյանքեր է խլել: Միանում ենք զոհերի համար աղոթքին եւ մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին ու ընկերներին: Վիրավորներին մաղթում եմ արագ վերականգնում: Մտածեք Լիբանանի եղբայրական ժողովրդի մասին այս դժվարին պահին»,- գրել է նա Twitter-ում:

Վերջին տվյալներով՝ պայթյունի հետեւանքով մահացել է 50 մարդ, վիրավորվել է ավելի քան 2700 մարդ, երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել: Որոշ մարդիկ դեռ մնում են շենքերի փլատակների տակ:

Լիբանանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստում ամոնիումի նիտրատ է պայթել: Ըստ որոշ տեղեկությունների՝ պահեստում տեղի է ունեցել կարճ միացում, որը հրդեհ է առաջացրել, որի հետեւանքով էլ նիտրատը պայթել է:



loading...