Մյունխենի օդանավակայանում մաքսային ծառայողները 74-ամյա հայ կնոջ են կանգնացրել` ամուսնու աճյունն ուղեբեռում


Մյունխենի օդանավակայանում մաքսային ծառայողները 74-ամյա հայ կնոջ են կանգնացրել` ամուսնու աճյունն ուղեբեռում
Օգոստոս 4 18:20 2020

Մյունխենի օդանավակայանում մաքսային ծառայողները 74-ամյա հայ կնոջ են կանգնեցրել, ում ուղեբեռում ամուսնու աճյունն էր:

Bild-ի տեղեկություններով` գործը քննելու համար ներգրավվել էին մաքսային ծառայության աշխատակիցները, բժիշկ եւ դատախազ:

Պարզվել է, որ կինն իր 52-ամյա դստեր հետ միասին ցանկանում էր ամուսնու աճյունը տեղափոխել Հայաստան` նրան հայրենի երկրում թաղելու համար: Կինն ինքը Հունաստանից է:

Ըստ փաստաթղթերի` տղամարդը մահացել է 2008-ին եւ թաղվել է Սալոնիկի մոտակայքում գտնվող իր բնակության վայրում:

Ըստ դաշնային ոստիկանության` փոխադրումն օրինական էր: Պետական ​​դատախազը հանցակազմ չի հայտնաբերել: Ուստի կանանց թույլ են տվել շարունակել ուղեւորությունը` աճյունն ուղեբեռում: