Իտալիայում COVID-ով վեց անգամ ավելի շատ մարդ Է հիվանդացել, քան համարում Էին ավելի վաղ


Իտալիայում COVID-ով վեց անգամ ավելի շատ մարդ Է հիվանդացել, քան համարում Էին ավելի վաղ
Օգոստոս 4 18:33 2020

Շուրջ 1,5 մլն իտալացիներ են COVID-19 կորոնավիրուսով հիվանդացել փետրվարից մինչեւ հունիս ընկած ժամանակաշրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Corriere della Sera թերթը՝ վկայակոչելով բնակչության շիճուկաբանական հետազոտությունը, որն անցկացվել Է երկրում:

 

Դա վեց անգամ ավելի Է, քան համարում Էին մինչեւ այժմ:

 

Այսչափ տարբեր գնահատականները կապված են այն բանի հետ, որ մինչեւ այժմ Իտալիայում հիվանդացածների մասին տվյալներն ստացվել Էին միայն կորոնավիրուսի թեստերի արդյունքներով: Իսկ այժմ բժիշկներն ստուգել են, թե քանի իտալացու արյան մեջ կան հակամարմիններ, որոնք թույլ են տալիս պայքարել COVID-ի դեմ: Դրանց առկայությունը մատնանշում Է, որ մարդը վերջին ամիսներին հիվանդացել Է այդ վիրուսով եւ մշակել իմունիտետ:

 

Շիճուկաբանական հետազոտությանը մասնակցել Է գրեթե 65 հազար մարդ: Այնուհետեւ հետազոտողները կազմել են համամասնություն՝ ստանալու երկրում կորոնավիրուսի հետ կապված իրադրության մասին տվյալները: Արդյունքում պարզվել Է, որ իտալացիների 2,5 տոկոսի մոտ առկա են COVID-19-ի հակամարմիններ:

 

Իտալիան եվրոպական այն երկրներից մեկն Է, որտեղ ամենից շատ են տուժել կորոնավիրուսից: Հատկապես դժվարին իրադրություն Է ստեղծվել 2020 թվականի գարնանը երկրի հյուսիսում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: