Անցկացվել են հրետանային ստորաբաժանումների գործնական պարապմունքներ


Անցկացվել են հրետանային ստորաբաժանումների գործնական պարապմունքներ
Օգոստոս 4 17:42 2020

Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու, հրամանատարական կազմի ունակություններն ու կրակի կառավարման հմտությունները կատարելագործելու նպատակով 5-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Զինծառայողները գերազանց կատարել են իրենց մասնագիտական պարտականությունները՝ խոցելով բոլոր թիրախները։

 



loading...