Մետրոյի Աջափնյակի կայարանը կկառուցի պետությունը. քաղաքապետարանն իր վրա է վերցրել մրցույթի անցկացումը


Մետրոյի Աջափնյակի կայարանը կկառուցի պետությունը. քաղաքապետարանն իր վրա է վերցրել մրցույթի անցկացումը
Օգոստոս 4 17:21 2020

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանը կառուցելու է պետությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

 

«Երկարատև բանակցություններից հետո որոշում կայացվեց, որ Աջափնյակում մետրոյի կայարանը կառուցվելու է պետության կողմից։ Մենք մեզ վրա ենք վերցրել մրցույթի անցկացումը: Այս պահին մշակվում են երկփուլ մրցույթի պայմանները, որտեղ մասնակիցը պետք է առաջարկի տեխնիկական բնութագիր, նաև դրա հիման վրա երկրորդ փուլով տա իր նախագիծը։ Երբ կունենանք նախագիծ, այն կդնենք մրցույթի: Բաց տենդեր կլինի, և այն շինարարական ընկերությունը, որը կհաղթի, կկառուցի մետրոյի կայարանը», - նշեց Մարությանը։

 



loading...