Ադրբեջանցիների վանդալիզմը դատապարտել են Քալիֆորնիայի նահանգապետը, տեղակալը և դատախազը


Ադրբեջանցիների վանդալիզմը դատապարտել են Քալիֆորնիայի նահանգապետը, տեղակալը և դատախազը
Օգոստոս 4 16:57 2020

ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը Twitter-ի իր էջում դատապարտել է Սան Ֆրանցիսկոյի հայկական Քրուզյան-Զեքարյան-Վասպուրական դպրոցի և հարակից հայկական համայնքային կենտրոնի նկատմամբ ադրբեջանցիների կողմից կատարված վանդալիզմի ակտը: «Դա ուղղակի նողկալի է: Ատելության նման դրսևորումները տեղ չունեն Քալիֆորնիայում»,- գրել է նահանգապետը: Միջադեպին անդրադարձել է նաև Քալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսը՝ Twitter միկրոբլոգի իր էջում։

«Մենք բոլորս պետք է կանգնենք հայկական համայնքի կողքին ու դատապարտենք այդ հարձակումները, ինչպես նաև պատասխանատվության ենթարկենք մեղավորներին»,- հավելել է փոխնահանգապետը:

Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազ Չեսա Բուդենը Twitter-ում նույնպես իր վրդովմունքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։ «Մենք կանգնած ենք մեր հայ եղբայրների ու քույրերի կողքին»,- գրել է նա։



loading...