Ռուբեն Հայրապետյանը 2003 թվականից ՌԴ քաղաքացի է. Դատախազություն


Ռուբեն Հայրապետյանը 2003 թվականից ՌԴ քաղաքացի է. Դատախազություն
Օգոստոս 4 16:23 2020

Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ Ռուբեն Հայրապետյանը 2003թ. հունիսի 20-ից հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

«ՌԴ գլխավոր դատախազությունց դեռեւս չեն ստացվել նրա նկատմամբ հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցնելու եւ դրա հնարավոր հիմքերի վերաբերյալ ակնկալվող պարզաբանումները, եւ այս պահին դեռեւս չենք կարող ասել՝ արդյո՞ք Ռ. Հայրապետյանի՝ ՌԴ քաղաքացի հանդիսանալը հիմք է հանդիսացել հետախուզումը դադարեցնելու որոշում կայացնելու համար», - հայտնում են դատախազությունից: