Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի գազամատակարարումն օգոստոսի 5-ին կդադարեցվի


Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի գազամատակարարումն օգոստոսի 5-ին կդադարեցվի
Օգոստոս 4 12:52 2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 5-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: