Երևանի քաղաքապետարանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ


Երևանի քաղաքապետարանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ
Օգոստոս 4 11:10 2020

Երևանի քաղաքապետարանում ընթանում է մամուլիս ասուլիս Մաշտոցի պուրակի մուտքի մոտ օրերս տեղի ունեցած ծառահատման և գոյություն ունեցող սրճարանի նոր կառուցապատման, ինչպես նաև, մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներին վերաբերող թեմաներով:

Ասուլիսի բանախոսներն են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, Կենտրոն վ/շ ղեկավար Ավետ Պողոսյանը, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն, բ.գ.թ., դոցենտ Քրիստինա Վարդանյանը։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը քիչ առաջ հայտնեց, որ նախօրոք հայտարարված ասուլիսը հետաձգվել է, այն կկայանա 12:00-ին։ Ասուլիսին ներկա կլինի նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

 

 



loading...