«Արաբկիր» բժշկական կենտրոնում 2-ամյա երեխա է մահացել.Ոստիկանությունում հետաքննություն է իրականացվում


«Արաբկիր» բժշկական կենտրոնում 2-ամյա երեխա է մահացել.Ոստիկանությունում հետաքննություն է իրականացվում
Օգոստոս 4 10:52 2020

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 3-ին, «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է 2-ամյա տղա երեխա։

Երեխան ԲԿ էր տեղափոխվել հուլիսի 18-ին Ավան վարչական շրջանի իրենց տան 4-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր ընկնելու հետեւանքով։

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 

 



loading...