Սեպտեմբերին ժամանակավորապես կդադարեցվի դեպի Թբիլիսի երկաթուղային երթևեկությունը


Սեպտեմբերին ժամանակավորապես կդադարեցվի դեպի Թբիլիսի երկաթուղային երթևեկությունը
Օգոստոս 4 00:50 2020

«Վրացական երկաթուղի» ընկերությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պաշտոնապես տեղեկացրել է, որ Թբիլիսիի տարածքով անցնող երկաթուղային միջուղում կամրջի շինարարության պատճառով՝ սեպտեմբերի 1-16-ը ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Հայաստանի ուղղությամբ՝ տեղեկացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանը:

 

«Դրա մասին «Հարավկովկասյան երկաթուղին» տեղեկացրել է բեռնափոխադրողներին՝ իր գործընկերներին առաջարկելով այդ ժամանակահատվածի համար նախատեսված փոխադրումներն իրականացնել օգոստոսին կամ հավասարաչափ բաշխել դրանք սեպտեմբերի 16-ից հետո:

Նշված սահմանափակումների հետ կապված՝ ՀԿԵ-ն չի կանխատեսում դեպի Հայաստան/Հայաստանից բեռների առաքման հետ կապված խնդիրներ, քանի որ ժամանակացույցը փոխելու համար բավարար ժամանակ կա»,- տեղեկացրել է Գրձելյանը:

  •  


loading...