«Երևանում քայլելիս կարծես քո տանը քայլես». Մարիամ Փաշինյան (լուսանկար)


«Երևանում քայլելիս կարծես քո տանը քայլես». Մարիամ Փաշինյան (լուսանկար)
Օգոստոս 4 00:27 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը` Մարիամ Փաշինյանը, Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել:

Մարիամը, մասնավորապես, գրել է.

«Երևանը միշտ է հմայիչ, բայց այսօր էլ ավելի գեղեցիկ էր ու տաք:

Երևանցիները միշտ են ջերմ, բայց այսօր էլ ավելի ջերմ էին ու գրկաբաց, անընդհատ իրար ժպտում էին, ու վայելում միմյանց ներկայությունը:

Մարդիկ այսօր ջերմություն հաղորդելու կամ ստանալու պահը բաց չէին թողնում:

Այսօր երևանցիների աչքերը խորն էին, ու լի սիրով:

Երևանում քայլելիս կարծես քո տանը քայլես, իսկ մարդկանց ողջունելիս կարծես ընտանիքիդ անդամին ողջունես:

Մեծագույն երջանկություն է, այս մեծ աշխարհում այսպիսի տաք անկյուն ունենալը»:



loading...