Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով


Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Օգոստոս 4 00:05 2020

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, օգոստոսի 3-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 13 193, մահացության ցուցանիշը՝ 257:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 13 193

2. Ռուսաստան – 5867

3. Իրան - 3711

4. Ադրբեջան – 3221

5. Թուրքիա – 2770

6. Վրաստան – 296

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 257

2. Իրան – 207

3. Ռուսաստան – 97

4. Թուրքիա – 68

5. Ադրբեջան – 46

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 3-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 52, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 39 102 է, մահվան դեպքերինը՝ 990:

Մեկ օրում առողջացածների թիվը 111 է, ընդհանուր առողջացածներինը՝ 29 861, փաստացի բուժվողներինը՝ 8251 (մեկ օրում նվազել է 67-ով): 

Նշենք նաև, որ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 11-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման: