Այս չափորոշիչը հանրակրթության ոլորտում ազգային ինքնության տակ դրվող միջուկային ական է․ Արմեն Աշոտյանը՝ կրթության նոր չափորոշիչների մասին


Այս չափորոշիչը հանրակրթության ոլորտում ազգային ինքնության տակ դրվող միջուկային ական է․ Արմեն Աշոտյանը՝ կրթության նոր չափորոշիչների մասին
Օգոստոս 3 23:50 2020

 Իշխանական քարոզչամեքենան ճռռում է, «սղացնելու» համար հանրակրթության ոլորտում ազգային ինքնության տակ դրվող միջուկային ականը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա մասնավորապես գրել է․

«Խոսում են՝ ուրանալով իրենց անցյալը, շարքային քաղաքացու համար դժվարամատչելի տերմիններ օգտագործում։

Ոմանք այնպիսի էքստազի մեջ են, որ հիշատակելով Մարտի 1-ի իրադարձությունների մասին որոշ դասագրքային ձեւակերպումները, մոռանում են, թե Մարտի 1-ից անմիջապես հետո ինչպես էին հոժարակամ եւ հավեսով նպաստում լրատվական դաշտում այդ իրադարձությունների մասին պաշտոնական քարոզչության տարածմանը։

Մյուսներն էլ, մոռանալով շահերի բախման եւ լրագրողական տարրական էթիկայի մասին՝ ամեն ինչ դնում եզոհասեղանին՝ հերթական «շեֆին» հաճոյանալու համար։

Բայց մի բան հիշեք։

Այս չափորոշիչը մեռելածին է։

Անկեսունակ է։ Ոչ սիրտ ունի։ Ոչ հոգի։ Ուղեղը լվացված է։ Անցյալի ժխտումով ապագան չեք կառուցի։ Իսկ դուք հաստատ այլեւս ապագա չունեք։ Ի տարբերություն Հայաստան պետության»։

 



loading...