«Ի՞նչ եղավ ձեզ հետ, որ հանկարծ հակառակ կողմի խրամատներում հայտնվեցիք». Տիգրան Խզմալյան


«Ի՞նչ եղավ ձեզ հետ, որ հանկարծ հակառակ կողմի խրամատներում հայտնվեցիք». Տիգրան Խզմալյան
Օգոստոս 3 23:15 2020

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսք չեմ գտնում... Ուրեմն՝ ութ տարի առաջ, երբ մենք ապամոնտաժում էինք Մաշտոցի պուրակը զավթած առևտրային կրպակները, մեր այսօրվա «իշխանավորները» սուսիկ-փուսիկ «երկրպագում էին» մեզ։ Այս լուսանկարում կարող եք տեսնել և այսօրվա ԱԽՔ-ին, և՛ ԿԳՄ նախարարին... Բա ի՞նչ եղավ ձեզ հետ, տղե՛րք, որ հանկարծ հակառակ կողմի խրամատներում հայտնվեցիք։ Ե՞րբ էիք անկեղծ ու իսկական՝ 2012-ի՞ն, պաշտպանելով հանրային սեփականությունը գողերից, թե՞ 2020-ին՝ պաշտպանելով գողերի գողոնը հանրությունից...»: