Սևան-Շորժա ճանապարհին BMW-ն գլորվել է ձորակը. կա 1 զոհ և 1 վիրավոր


Սևան-Շորժա ճանապարհին BMW-ն գլորվել է ձորակը. կա 1 զոհ և 1 վիրավոր
Օգոստոս 1 17:15 2020

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ատովթար է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում Սևան-Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 47 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորակում։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։