Իտալիայում սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները


Իտալիայում սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները
Օգոստոս 1 00:40 2020

Հռոմում Լադզարո Սպալանցանիի անվան ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի աշխատակիցներն սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իտալական լրատվամիջոցներին:

Ինչպես նշվում է, ավելի վաղ այդ դեղամիջոցը հաջողողությամբ փորձարկվել է մկների վրա։

Կլինիկական փորձարկումների շրջանակներում պատվաստանյութ կստանան մինչև 55 տարեկան 45 կամավորներ։ Փորձի հաջողության դեպքում, հետագայում դեղամիջոցը կփորձարկվի 65-75 տարեկան կամավորների վրա։

Ինստիտուտի գլխավոր բժիշկ Ֆրանչեսկո Վայիի կարծիքով՝ կորոնավիրուսի դեմ իտալական պատվաստանյութը կարող է վաճառքի հանվել հաջորդ տարի:

Կամավորների թեստերի ավարտից հետո, այն պետք է ստանա առողջության Բարձրագույն ինստիտուտի և իտալական դեղերի գործակալության հավանությունը: Դեղամիջոցի զանգվածային արտադրությամբ ծրագրում է զբաղվել ReiThera դեղագործական ընկերությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան կենսատեխնոլոգիական Moderna ընկերությունը նախատեսում է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը վաճառել մոտ 50-60 ԱՄՆ դոլարով:



loading...