Խոշոր ՏՏ ընկերությունները թանկացել են 250 մլրդ դոլարով անսպասելի հաշվարկներից հետո


Խոշոր ՏՏ ընկերությունները թանկացել են 250 մլրդ դոլարով անսպասելի հաշվարկներից հետո
Հուլիս 31 23:27 2020

Amazon-ի, Apple-ի, Facebook-ի եւ Alphabet-ի համընդհանուր արժեքն ավելացել է 250 մլրդ դոլարով հիմնական գործարքների ավարտից հետո, երբ ընկերությունները ներկայացրել էին եռամսյակային հաշվետվությունները։ Ընդհանուր առմամբ այդ ընկերություններն արժեքն ավելի քան 5 տրիլիոն դոլար, հաղորդում է Bloomberg-ը։

ԱՄՆ տնտեսական ակտիվությունը գրեթե դադարեցված էր երկրորդ եռամսյակում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ընկերությունների, գործարանների եւ ռեստորանների փակման պատճառով։ Չորս ՏՏ ընկերությունների արդյունքները գերազանցել էին սպասելիքները, ինչն առաջացրել էր դրանց բաժնետոմերի գնաճ, հաղորդում է Forbes-ը։

Apple-ը հայտնել է, որ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում, որն ավարտել է հունիսի 27-ին, իր հասույթը կազմել է 59,7 մլրդ դոլար՝ 11 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն շրջանում, մինչդեռ վերլուծաբանները կանխատեսում էին 52,25 մլրդ դոլար։

Amazon-ի հասույթը կազմել է 88,91 մլրդ դոլար՝ 40 տոկոս աճ՝ ի տարբերություն անցած տարվա նույն ժամանակահատվածի, ինչը կազմել է յուրաքանչյուր բաժնետոմսի համար 10.3 դոլարի չափով հասույթ։ Amazon-ի բաժնետոմսերն աճել են 4 տոկոսով։

Facebook-ը ներկայացրել է հասույթի ամենադանդաղ աճը՝ բորսայում առաջին անգամ հայտնվելուց հետո՝ 2012 թվականի ի վեր։ Հասույթը կազմել է 18,7 մլրդ դոլար, ինչը մեկ բաժնետոմսի դեպքում կազմում է 1,8 դոլար։ Դա միեւնույն է ավելի լավ է՝ ի տարբերություն վերլուծաբանների կանխատեսման։ Facebook-ը նաեւ գերազանցել է օգտատերերի թվով կանխատեսումները․ եռամսյակի ընթացքում ամեն օր եղել է 1,79 մլրդ ակտիվ օգտատեր, իսկ ամսական կտրվածքով՝ 2,7 մլրդ։ Չնայած խոշոր գովազդատուների՝ Facebook-ին հայտարարած բոյկոտի՝ սոցիալական ցանցը շարունակում է լավ արդյունք ցույց տալ։

Google-ի Alphabet գլխամասային ընկերության արդյունքին ներդրողներն ավելի սառն արձագանք են տվել․ արժեթղթերի արժեքն ավելացել է ընդամենը 1 տոկոսով։ Alphabet-ը հայտնել է իր ամբողջ պատմության ընթացքում առաջին անգամ եկամտի կրճատման մասին։ Հասույթը կազմել է 38,30 մլրդ դոլար, ինչը դարձյալ գերազանցում է կանխատեսումները։ Միայն YouTube-ից ստացված հասույթը կազմել է 3,81 մլրդ դոլար։