Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում (տեսանյութ)


Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում (տեսանյութ)
Հուլիս 31 23:10 2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Քիչ առաջ վերադարձա Մարտունու շրջանից, որտեղ աշխատանքային հագեցած օրակարգ ունեի: Շրջանի համայնքի ղեկավարների հանդիպմանը, բացի հիմնական հարցերից, անդրադարձել եմ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մեր Հանրապետության մասին երեկ հնչեցրած հայտարարությանը, որը խտացնում էր թեմայի վերաբերյալ նրա կառավարման ողջ շրջանի հռետորաբանությունը: Դրան կարելի էր և չարձագանքել, բայց մեր հայրենի հողում՝ այդ հողի մշակի ու պաշտպանի հետ զրույցում, մեկ անգամ ևս վերահաստատեցի այն, ինչ մտածում ենք, ինչի համար ապրում ենք և հանուն ինչի պատրաստ և ի վիճակի ենք մշտապես մարտնչելու:

Իսկ աշխատանքային օրվա արդյունքներին կանդրադառնամ վաղը»: