Կառավարությունը պետք է կանգ առնի և գնահատի իր քայլերը, եթե այսպես շարունակենք, որևէ դրական արձանագրում չի լինի. տնտեսագետ


Կառավարությունը պետք է կանգ առնի և գնահատի իր քայլերը, եթե այսպես շարունակենք, որևէ դրական արձանագրում չի լինի. տնտեսագետ
Հուլիս 31 22:52 2020

Նախորդ տարվա համեմատ վեց ամսվա կտրվածքով մենք ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի մոտ 5 տոկոս անկում, նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 7.5 տոկոս անկում, այսինքն՝ միջին ցուցանիշը մի փոքր ավելի ցածր է, որովհետև մենք այս տարի հունվար-փետրվարին ունեցել ենք տնտեսական աճ: Այս մասին Tert.am-ի հետ զրուցում նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով 2020 թվականի առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին:

«Այսպես շարունակվելու պայմաններում մենք մինչև տարվա վերջ կունենանք և՛ համախառն ներքին արդյունքի, և՛  տնտեսական ակտիվության ցուցանիշի էական կրճատում, ընդհուպ՝ երկնիշ թվով կրճատում: Բացասական արձանագրում ունենք նաև արտահանման մասով, կրճատվել է նաև ներմուծումը, շինարարությունը, և դա այն դեպքում, երբ ծառայությունների, առևտրի, շինարարության  ոլորտներում տասնյակ հազարավոր աշխատատեղեր են կրճատվել»,- նշեց տնտեսագետը:

Թադևոս Ավետիսյանը նշում է, որ տնտեսական աճի ցածր ցուցանիշի պատճառը համավարակն է, որն իր հետքն է թողել ամբողջ աշխարհում, սակայն կառավարության կողմից մշակված հակաճգնաժամային միջոցառումները ևս արդյունավետ չեն գործել:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։



loading...