Վինի Հարլոուն ներկայացել է անապատում արված նոր ֆոտոշարքով (լուսանկարներ)


Վինի Հարլոուն ներկայացել է անապատում արված նոր ֆոտոշարքով (լուսանկարներ)
Հուլիս 31 22:38 2020

Սուպերմոդել Շանթել Բրանուն-Յանգը, ով նորաձեւության աշխարհում  առավել հայտնի է Վինի Հարլոու կեղծանվամբ, ներկայացել է անապատում արված նոր ֆոտոշարքով: 

Ինստագրամում հրապարակված լուսանկարներում 26-ամյա մոդելը պատկերված է ուղտի վրա:

Կադրերում Հարլոուն կրում է փիրուզագույն, գույնզգույն նախշերով լողազգեստ, ինչպես նաև նույն կտորից գլխաշոր:

Մոդելի գայթակղիչ կերպարն ամբողջացրել են աքսեսուարները:

Նշենք, որ Հարլոուն ունի մաշկային վիտիլիգո հիվանդություն: