Օգոստոսի 1-ից Ռուսաստանը կբացի սահմանն Աբխազիայի հետ


Օգոստոսի 1-ից Ռուսաստանը կբացի սահմանն Աբխազիայի հետ
Հուլիս 31 22:10 2020

Օգոստոսի 1-ից Ռուսաստանը կբացի սահմանն Աբխազիայի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին։

«Նիստի արդյունքում որոշում է կայացվել 2020 թվականի օգոստոսի 1-ից Աբխազիայի Հանրապետության հետ ՌԴ սահմանը բացելու մասին։ Որոշումն ընդունվել է Ռոսպոտրեբնադզորի եւ Ռուսաստանի առողջապահության նախարարության՝ Աբխազիայում սանիտարա-համաճարակաբանական իրավիճակի եւ զբոսաշրջիկներ ընդունելու համար աբխազական ենթակառուցվածքների պատրաստվածության շուրջ եզրակացությունների հիման վրա»,-հաղորդել են օպերշտաբից։