Ստացել եմ 2 մլն պարգևավճար և փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին. Արթուր Վանեցյան


Ստացել եմ 2 մլն պարգևավճար և փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին. Արթուր Վանեցյան
Հուլիս 31 21:36 2020

Հրապարակվել է մի մանիպուլատիվ նյութ, որ ես իմ գործունեության ընթացքում ստացել եմ 10,2 մլն դրամ  պարգևավճար: Այդ լուրը մեր կողմից հերքվել է: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին Արտաշատում լրագրողների հետ հանդիպմանն  ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցանը:

«Իմ գործունեության ընթացքում, ես ստացել եմ շուրջ 2 մլն դրամի չափով պարգևավճար, դա այն հայտնի պարգևավճարների շարքից չէ, որը հիմա լայն կիրառվում է իշխանությունների կողմից, այլ այն պարգևավճարներն են, որոնք սահմանված են օրենքով՝ տարեկան 2-3 անգամ: Մենակ ես, առանձին, երբեք չեմ ստացել պարգևավճար»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Վանեցյանը նշեց, որ այդ 2 մլն դրամ պարգևավճարն իր  աշխատանքի ընթացքում փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ինչպես նաև իր աշխատանքից դուրս գալուց հետո ևս 1 մլն դրամի չափով փոխանցել է է «Հայաստան» համահայկական հիմնադարմին:

Այդ մասին, ես երբևէ չեմ ցանկացել խոսել, սակայն, հաշվի առնելով այդ մանիպուլատիվ տեղեկությունների տարածումը, ստիպված էի այսօր բացել այդ խաղաքարտերը»:



loading...