Երևան-Սևան ավտոճանապարհին Suzuki-ն 30 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում


Երևան-Սևան ավտոճանապարհին Suzuki-ն 30 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում
Հուլիս 31 21:23 2020

Գեղարքունիքի մարզում այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 18:30-ի սահմանշում Suzuki մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 56.3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել մի քանի ծառեր, մոտ 30 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն: