«Վերջին տարիներին ադրբեջանական ԱԹՍ-ների խոցման ամենալավ գործիքը մեզ մոտ «Оса-АКМ» համալիրն է». Արծրուն Հովհաննիսյան


«Վերջին տարիներին ադրբեջանական ԱԹՍ-ների խոցման ամենալավ գործիքը մեզ մոտ «Оса-АКМ» համալիրն է». Արծրուն Հովհաննիսյան
Հուլիս 15 12:44 2020

«Այո՛, հաստատում ենք, Hermes 900-ը, որը թանկարժեք, բարձր տեխնոլոգիական անօդաչու թռչող սարք է և ինչպես հայտնի իսրայելցի բլոգերներից էր երեկ նշել՝ «թռչող ուղեղային կենտրոն», խոցվել է հայկական ՀՕՊ միջոցների կողմից, այո՛, «Оса-АКМ» համալիրն է, որը տեղում արդիականացվում է։ Մեր ռազմաարդյունաբերական համալիրը, ըստ էության, մի քանի տարի առաջ արդեն յուրացրել է «Оса-АКМ»-ների մոդեռնիզացիայի տեխնոլոգիաները և պետք է ասեմ, որ վերջին տարիներին, ապրիլյան պատերազմի ժամանակ, դրանից առաջ, դրանից հետո ադրբեջանական դրոնների, տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի խոցման ամենալավ գործիքը կարելի է ասել՝ մեզ մոտ «Оса-АКМ» համալիրն է»,- այսօրվա ճեպազրույցի ժամանակ հաստատեց Արծրուն Հովհաննիսյանը: