Արծրուն Հովհաննիսյանը՝ վիրավորների առողջական վիճակի մասին


Արծրուն Հովհաննիսյանը՝ վիրավորների առողջական վիճակի մասին
Հուլիս 15 12:00 2020

«Սկսած հուլիսի 12-ից՝ կոնկրետ ընթացող մարտական գործողությունների ընթացքում ունեցել ենք մոտավորապես երկու տասնյակ վիրավորներ՝ այդ թվում երկու ոստիկաններ, բայց իրենց կեսը շատ թեթև, աննշան վնասվածքներ են ունեցել և մեկ-երկու ժամ անց վերադարձել են շարք՝ իրենց առջև դրված խնդիրը կատարելու: Այս պահի դրությամբ ունենք ՀՀ բուժհաստատություններում բուժվող տասը վիրավոր, որոնցից հինգը մարմնական թեթև վնասվածքներ են ստացել, մյուս հինգի վիճակը միջին ծանրության է կամ մի քիչ ծանր միջինից, բայց բժիշկների հավաստմամբ նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:



loading...