ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան ինքն իրեն մղել է անկյուն և հայտնվել հիմար վիճակում: Սադրանքը ֆիասկո է ապրել, որից հետո Բաքվում ադրբեջանական իշխանությունները պատերազմ պահանջող բազմամարդ ցույցեր են կազմակերպել, որոնք իրենց հերթին հակաիշխանական բողոքի ակցիայի վերածվելու նշաններ են ցույց տվել։ Եթե պատերազմ սկսեն, ապա այն կարճ է տևելու, ու ավարտվելու է իրենց խայտառակ պարտությամբ, որի արդյունքում տապալվելու է այսօրվա ռազմաքաղաքական էլիտան: Եթե պատերազմ չսկսեն սանձազերծված սադրանքի և աննախադեպ կորուստներից հետո, ապա ներքաղաքական պատասխանատվության ու հրաժարականների լեգիտիմ պահանջով կրկին տապալվելու է ռազմաքաղաքական ղեկավարությունը: Կարծես՝ ելք չկա, բայց ես կարծում եմ՝ ելք կա։ Ելքը կայանում է նրանում, որ Ադրբեջանի իշխանությունը պետք է դադարեցնի կրակը և ներողություն հայցի և՛ իր ժողովորդից, և՛ հայ ժողովրդից: Ինչ մնում է գործող բռնաընտանեկան էլիտային, ապա նրանց տապալումը ժամանակի հարց է: Նրանց անփառունակ վախճանին բան չի մնացել»: |