«Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ և Ձեր սխրանքին». Փաշինյանը զոհված տղաներին պարգեւատրելու վերաբերյալ միջնորդություն է ուղարկել Արմեն Սարգսյանին


«Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ և Ձեր սխրանքին». Փաշինյանը զոհված տղաներին պարգեւատրելու վերաբերյալ միջնորդություն է ուղարկել Արմեն Սարգսյանին
Հուլիս 15 10:28 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց նոր ստորագրեցի Հայաստանի պետական սահմանի՝ Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին և Գրիշա Մաթևոսյանին Արիության մեդալներով հետմահու պարգևատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ուղղված միջնորդությունը:

Խոնարհվում եմ Ձեր և Ձեր ընտանիքների առաջ՝ նահատակված եղբայրներ: Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ և Ձեր սխրանքին: Եվ կլինե՛նք:

Կեցցե՛ Հայոց հաղթական բանակը»:



loading...